Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը սեղանին է դնելու իր փատարկներն ու ուշադիր լսելու հակառակորդի հակափաստարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Արցախյան բանակցությունների օրակարգը նույնն է, ինչ ձևավորվել է 2018թ.–ի մայիսին։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ են փոխվել մարտի 1–ի պարկուճները. Փաշինյանը գիտի պատասխանը

«Մենք այս թեմայով բանակցությունները շարունակելու ենք մեր գործընկերների հետ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանը լսում է Ադրբեջանին ու նույնն է ակնկալում նաև նրանցից։

«Մեր հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, այլ երկխոսության հրավեր։ Եվ այդ երկխոսությունը նոր չի սկսվել, այլ միշտ էլ եղել է։ Այդ երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում։ Այդ երկխոսությունը տեղի է ունեցել Դավոսում և հաջորդ երկխոսությունը չգիտենք որտեղ տեղի կունենա։ Ես չեմ պատկերացնում մի ռեժիմ, երբ կողմերից որևէ մեկը կասի` ես երկխոսությունից հրաժարվում եմ»,– ասաց նա` հավելելով, որ Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից, այլ սեղանին է դնելու իր փատարկներն ու ուշադիր լսելու հակառակորդի հակափաստարկները։