Հանրապետության հրապարակի շատրվանները նոր երգերի տակ «կպարեն»

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը շատ շուտով կվերագործարկվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այս մասի հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ կարգաբերվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով:

Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:

Այս օրերին բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին: