ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Երևանի Տիգրան Մեծ պողոտայում դանակահարված երիտասարդը մահացավ։
Հայտն դարձավ, թե ով է դանակահարված երիտասարդը
Նշենք, որ այսօր կրծքավանդակի հատվածում վնասվածք ստացած մի երիտասարդի «Քուին բուրգերի» դիմացից տեղափոխել էին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին արյան հետքեր ու դանակ։ Մեր տեղեկություններով` դանակահարված երիտասարդն ապրում էր Երևանում։
Առայժմ հայտնի չէ` դանակահարողը մենակ է եղել, թե ոչ։
Մեր տեղեկություններով` դանակահարությանը նախորդել է վիճաբանությունը։