Դանակահարություն Երևանում. դանակահարվածը երիտասարդ տղա է

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են արյան հետքեր ու դանակ։ Դանակահարված երիտասարդն ապրում է Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Տիգրան Մեծի պողոտայից` «Քուին բուրգերի» դիմացից մի երիտասարդ է տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մեր տեղեկություններով` նրան հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի վնասվածքով։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են արյան հետքեր ու դանակ։

Դանակահարություն Երևանում. դանակահարվածը երիտասարդ տղա է

 

Երիտասարդն ապրում է Երևանում։

Առայժմ հայտնի չէ` դանակահարողը մենակ է եղել, թե ոչ։

Մեր տեղեկություններով` վիճաբանություն է եղել։

Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը։