Էրդողանը հայտնել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահն ասել է, որ իրեն «նեղում է» 2016 թվականի պետական հեղաշրջման փորձ անողներին կերակրելու անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է մահապատիժը որպես պատժի բարձրագույն միջոց վերականգնելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily–ին։

Երևանում գիրք են ներկայացրել համշենահայերի մասին, Թունջբոյաջյանն էլ գրկել է «օտար» հյուրին

«Մենք սխալվեցինք, երբ չեղարկեցինք մահապատիժը։ Կարծում եմ` դա սխալ է։ Ինչու՞։ 2016 թվականի հուլիսի լույս 16–ի գիշերը (Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ) մահացել են մեր քաղաքացիներից 251–ը։

Նույնիսկ եթե հանցագործներն անցկացնեն իրենց ողջ կյանքը ճաղերից այն կողմ, ես նեղվում եմ այն փաստից, որ նրանց պետք է կերակրել։ Եթե այդ կապակցությամբ մեր խորհրդարանը որոշում կայացնի, ապա ես կվավերացնեմ այն», – ասել է նախագահը Էրեղլի քաղաքում կայացած քարոզչական հանրահավաքի ընթացքում։

Էրդողանն առաջին անգամ չէ, որ խոսում է Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մասին։ 2018 թվականի օգոստոսին նա հայտնել էր, որ երկիրը «շատ զգայուն է վերաբերվում այդ թեմային»։

Միաժամանակ նա փետրվարի վերջին քննադատել է Եգիպտոսի իշխանության մահապատժի կիրառումն ու այդ պրակտիկան «մարդկության դեմ հանցագործություն» է անվանել։

Նա նաև հայտնել է, որ անհնար է որևէ շփում ունենալ Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆադդահ Ալ Սիսիի հետ, քանի դեռ «երկրում համընդհանուր համաներում չի հայտարարվել»։