Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա

Հրապարակի բացման հարցը կքննարկվի Երևանի ավագանու նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն անվանակոչվելու է Եվրոպայի հրապարակ, որը պայմանավորված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակով: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի կայքում։

Հրապարակի բացումը նախատեսված է իրականացնել մարտի 26-28-ին: Այդ օրերին ԵԽԽՎ նախագահն այցելելու է Հայաստան:

Հրապարակի անվանակոչման հարցն ընդգրկված է Երևանի ավագանու` մարտի 19-ին կայանալիք նիստի օրակարգում: