Մարգարյան. «Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը վատ է նախապատրաստված»
© Sputnik
Նրա խոսքով, կարելի է համաձայնել այն տեսակետի հետ, որ բիզնեսի եկամտային հարկի բեռն իջեցնելով հնարավոր կլինի որոշակիորեն երևակել ստվերը։
«Շատ հարցերում էլ կարելի է չհամաձայնել հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետ, մասնավորապես այն մասով, որ չկա չհարկվող նվազագույն շեմի գաղափարը, մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը 26-27% է և աշխատողների մինչև 70% 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներ են»,-ասում է տնտեսագետը։
Ինչ վերաբերում է որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի ավելացմանը, ապա Ատոմ Մարգարյանի խոսքով, ակցիզային հարկի փոփոխությունների հիմնավորում որպես այդպիսին առաջարկվող փոփոխությունների համար չեն բերվում։