ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան–Օդեսա և հակառակ ուղղությամբ։
Ավիատոմսերի նվազագույն արժեքն առանց ուղեբեռի Օդեսայից կլինի մոտ 30, 000 դրամ: Երևանից թռչելիս՝ 45-47, 000 դրամ, 7 կգ ձեռքի բեռով:
Այս մասին ասված է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջում:
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթերի մեկնարկի վերաբերյալ:
«Սա SkyUp ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան, որի մասին տեղեկացրել էինք նախորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ:
«Զվարթնոցը» տեղեկացրել էր նաև, որ մայիսի 17-ից SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթեր կիրականացնի Կիև-Երևան ուղղությամբ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ուկրաինական YanAir Airlines ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Օդեսայից Երևան: Օդեսա-Երևան-Օդեսա չվերթը կգործարկվի 2019-ի մայիսի 20-ից: