Նոր դրոն է ստեղծվել, որը չղջիկի հատկություն ունի. տեսանյութ

Գիտնականները «ոտքերով» դրոն են ստեղծել, որպեսի սարքը վայրէջքի ժամանակ կարողանա հանգստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամերիկյան Եյլի համալսարանի գիտնականները ստեղծել են մի դրոն, որը վայրէջքի ժամանակ կարողանում է կառչել ու հանգստանալ։ Այս մասին հայտնում է Science Robotics ամսագիրը։

Գիտական խմբի անդամները մտահղացումը ստացել են թռչունների վայրէջքները ուսումնասիրելիս։ Հոնկոնգյան համալսարանը ներկայացնող խումբը` Ֆու Չժանի գլխավորությամբ, որոշել է երկարացնել դրոնի երկնքում գտնվելու ժամանակը և «ոտքեր» է ավելացրել սարքին։ Դրանք դրոնին հնարավորություն են տալիս բռնվել ճյուղից, ցուցանակից, տանիքի եզրից և այլ առարկաներից։

Երբ հանգստանալու ունակություն ունեցող դրոնը որևէ տեղ կանգ է առնում, այդ ընթացքում կարողանում է անջատել մեկ կամ ավելի էլեկտրաշարժիչները։ Դրա շնորհիվ դրոնը մեծ քանակությամբ էներգիա է խնայում և թարմ ուժերով է շարունակում առաջադրանքը։

Դրոնը «հանգստանալու» ընթացքում շարունակում է կատարել իր գործառույթները. օրինակ` չի դադարեցնում տեսանկարահանումը։

Ոտքերը կարելի է միացնել նաև այլ դրոնների։