ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկամսյա ժամկետով կալանավորվել է մարտի 15-ին մորը կացինով սպանած Սարգիս Սիմոնյանը։
Իջևանի բնակիչ, 61-ամյա Սիմոնյանը տեղափոխվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկ։ Երեկ էլ Այգեհովիտ գյուղի գերեզմանատանը, համագյուղացիների և բարեկամների մասնակցությամբ, տեղի է ունեցել սպանված Օսան Սիմոնյանի հուղարկավորությունը։ Նա 89 տարեկան էր։
Սարսափելի սպանության մանրամասները
Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 15-ի առավոտյան կենցաղային հարցերի շուրջ վիճի ընթացքում որդին պատշգամբում կացնահարել էր 89-ամյա մորը: