ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հայ-ռուսական դաշնակցային օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել էին փետրվարի 16–ին, Անվտանգության 55–րդ համաժողովի ընթացքում, Մյունխենում։ Այն ժամանակ ևս քննարկվել էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նաև անդրադարձ էր արվել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներին։