Հայաստանն 8 շախմատիստով կներկայանա Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը. ովքե՞ր են նրանք

Մրցաշարին մասնակցող 357 շախմատիստներից 142–ը գրոսմայստերներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանը Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կներկայանա 8 շախմատիստով։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը մեկնարկում է այսօր` մարտի 18-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։

Մրցաշարի 357 մասնակիցներից 142–ը գրոսմայստերի տիտղոս ունեն:

Այսօր տեղի կունենա մրցաշարի առաջին տուրը (մեկնարկը` Երևանի ժամով 18.15-ին):