ՌԱԴԻՈ

Եղած ու արդեն կարծրացած խնդիրները պահանջում են համակարգային լուծում. Նազելի Բաղդասարյան

Ինչպիսի՞ դեմքով է ներկայացված Գյումրին խորհրդարանում։ Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա -Տետ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ:
Sputnik

 

Այս խորհրդարանում Շիրակի մարզը ունի մեծ թվով պատգամավորներ և իշխանական և ընդդիմադիր թևից: Կան նաև ծնունդով Գյումրեցի, բայց ոչ Գյումրուց ընտրված պատգամավորներ: Ինչևէ, ներկայացվածության առումով Շիրակի մարզը և Գյումրին բավականին լավ դիրքում են, բայց այս մասին խոսելիս պետք է կարևորենք որակը, ոչ թե քանակը:

«Դուք էլ շատ լավ գիտեք, որ մարզում ու Գյումրիում կան տարիներով արմատացած խնդիրներ։ Հնարավորության ու ցանկության դեպքում պատգամավորներս, անկախ քաղաքական հայացքներից, պետք է կարողանանք համախմբվել ու գնալ խնդիրների լուծման ճանապարհով:

Չցանկանալով գնահատական տալ խորհրդարանական գործընկերների նախորդ տարիների աշխատանքին` այնուհանդերձ կուզեի նկատել, որ եղած ու արդեն կարծրացած խնդիրները պահանջում են համակարգային լուծում, համագործակցություն իշխանության բոլոր թևերի հետ, գործադրի, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն», - ասում է գյումրեցի պատգամավորը:

Լրագրողից – պատգամավոր դառնալը Նազելի Բաղդասարյանի կյանքում շատ բան չի փոխվել: Միայն պատգամավորը եզրույթը դեռ կաշկանդվում է, դեռ չի վարժվել, մի քիչ խորթ է այդ կարգավիճակը:

Մանրամասները` տեսանյութում։

Հաղորդավար՝ Աննա Վարդանյան։