Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու հայցը

Քննչական կոմիտեի մերժումից հետո պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) նրան տուժող ճանաչելու հայցը։

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք նաև, որ 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։