Արշակյանի խոսքով` նախարարությունն այս պահին առավել կենտրոնացած է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածի շինարարության վրա։
«Ողջամիտ ենք համարում առաջնահերթ համարել հարավային ուղղությունը` հաշվի առնելով, որ դա կապող օղակ է իրանական ու Պարսից ծոցի երկրների շուկաների հետ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարը։
Արշակյանի խոսքով` Սիսիան-Քաջարան հատվածում 8 կիլոմետրանոց թունելի ու երեք կամուրջների միջոցով շուրջ երկու ժամով կնվազեցվի ժամանակը դեպի Իրանի սահման, ինչպես նաև բարձրացվում է ճանապարհի կարգն ու անվտանգությունը։
«Ճանապարհի այդ հատվածի նախագծումն իրականացրել են իտալացիները, ֆինանսական միջոցներ գտնելու համար քննարկումներ են ընթանում եվրոպացի գործընկերների, դոնորների հետ»,- նշում է նախարարը։
Ըստ նախարարի` որոշակի ուշացումներ են արձանագրվել Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքներում, քանի որ դրանք որոշ ժամանակով դադարեցված էին։