Անհայտ անձը կրակ է բացել Նիդեռլանդներում, Ուտրեխտի տրամվայում. կան վիրավորներ

Մի քանի մարդ է տուժել Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում։ Մի քանի մարդ է վիրավորվում է ստացել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:45–ին (13:45 Երևանի ժամանակով)։ Դեպքի վայրն այս պահին շղթայված է։

Հանցագործը փախուստի է դիմել, դեպքի վայր են ժամանել հակաահաբեկչական ստորաբաժանումներ։ Հայտնի է, որ որոնողական գործողություններում ներգրաված են նաև հատուկ նշանակության զորքերի ուղղաթիռներ։

Որոշ ԶԼՄ–ներ հայտնում են, որ կասկածյալները մի քանիսն են, և դեպքից հետո նրանք տարբեր կողմեր են փախել։