ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի են ենթարկել 18–ամյա երիտասարդի։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուդիկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 11 QQ 114 համարանիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 15/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: