Հայտնի է 48–ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած տղամարդու ինքնությունը. նա ձերբակալված է

Ստուգվել է Ֆարամազյանի սթափության աստիճանը: Չափիչը ցույց է տվել, որ նա ոչ սթափ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Երևանի Աճառյան փողոցում 48–ամյա քաղաքացուն վրաերթի ենթարկած մարդը ձերբակալվել է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վրաերթի հեղինակը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրմանի տեղեկատվական բաժնի ղեկավարն է: Երևանում բնակիչ, 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանը պատահարի վայրը լքելուց հետո զանգահարել է ճանապարհային ոստիկանություն և հայտնել եղելությունը:

Գյումրու լճակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Նրա ավտոտնակում հայտնաբերված «Նիսանը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հենց ավտոտնակում ստուգվել է Ֆարամազյանի սթափության աստիճանը:

Չափիչը ցույց է տվել, որ նա ոչ սթափ է: Վարորդը ձերբակալված է: Պարզվել է նաև վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը։ Նա Քանաքեռի բնակիչ Հովհաննես Սահինյան է, 48 տարեկան:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 16–ին Երևանի Աճառյան փողոցում «Նիսանը» վրաերթի էր ենթարկել մի տղամարդու, վերջինը տեղում մահացել էր։ Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։