ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Գյուղատնտեսությունը ռազմական արդյունաբերությանը հավասար ոլորտ է»

Գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար և դրա միավորումը տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության հետ, տեղին չէ։ Խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Sputnik
Մարգարյան. «Գյուղատնտեսությունը ռազմական արդյունաբերությանը հավասար ոլորտ է»

Ըստ նրա, եթե նայում ենք ռազմավարական տեսանկյունից, գյուղատնտեսությունն իր նշանակությամբ ռազմական արդյունաբերությանը հավասար ոլորտ է։

«Լավ կլիներ, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններում վերցվեր Հայաստանին համադրելի երկրների փորձը, ասենք՝ Իսրայելի, ոչ թե Նիդեռլանդների»,-հուշում է տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանի խոսքով`գյուղատնտեսության ոլորտը պետք է ներկայացված լինի առանձին գերատեսչության տեսքով, իսկ կառուցվածքային փոփոխություններն, ըստ Մարգարյանի, վերանայման կարիք ունեն։