ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ժամեր առաջ Գյումրի քաղաքի հարևանությամբ գտնվող լճակում կնոջ դի է հայտնաբերվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` տարածքում բնակվող մի տղամարդ նկատել է խեղդված կնոջն ու ահազանգել:
Իրավապահները պարզել են, որ խեղդվածը Գյումրիի բնակիչ, 72-ամյա Մանուշակ Թաթոյանն է: Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:
Պարզվել է, որ Մանուշակ Թաթոյանի հարազատներն ու ոստիկանները մարտի 15-ից որոնել են նրան, քանի որ թոշակառու կինը տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել: Լճակը, որտեղ հայտնաբերվել է նրա դին, տնից մի քանի կիլոմետր հեռու է, գրեթե ամայի տարածքում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մանուշակ Թաթոյանը ապրում է ընտանիքի հետ, ունի երեխաներ ու թոռներ: Տնից դուրս գալն ու չվերադառնալը կապվում է նրա` հիշողության հետ ունեցած խնդիրների հետ: