Յուլյա Նաչալովայի հայրը պատմել է դստեր մահվան մասին

Վիկտոր Նաչալովը հայտնել է, թե ինչից է մահացել հայտնի ռուս երգչուհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան մահացել է աբսցեսի՝ հյուսվածքների թարախային բորբոքման պատճառով։ Life Shot-ին այս մասին ասել է երգչուհու հայրը՝ Վիկտոր Նաչալովը։

Յուլյա Նաչալովան մահացավ

Նրա խոսքով՝ Յուլյան այդպես էլ գիտակցության չի եկել։ Ընտանիքը միշտ նրա կողքին է եղել, բայց այդպես էլ չի հասցրել հրաժեշտ տալ Նաչալովային։

Երգչուհին կյանքից հեռացել է Մոսկվայի ժամանակով ժամը 17։00-ին (Երևանի ժամանակով՝ 18։00)։

Նաչալովան հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8-ին թարախային բորբոքման կասկածով, նա վնասել էր ոտքը։

Հիվանդանոցում նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Երգչուհուն միացրել էին թոքերի արհեստական շնչառության սարքին, և նա արհեստական կոմայի մեջ էր հայտնվել։

Նաչալովան 38 տարեկան էր դարձել այս տարվա հունվարին։