Յուլյա Նաչալովան մահացավ

38 տարեկան երգչուհու կյանքը չկարողացան փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան այսօր մահացավ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու նրա մենեջերը։

«Մեկ ժամ առաջ մեր Յուլյայի սիրտը դադարեց բաբախել»,– Instagram–ում գրել է Նաչալովայի մենեջեր Աննա Իսաևան։

Նաչալովան հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8-ին թարախային բորբոքման կասկածով, նա վնասել էր ոտքը։

Յուլյա Նաչալովայի հայրը պատմել է դստեր մահվան մասին

Հիվանդանոցում նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Երգչուհուն միացրել էին թոքերի արհեստական շնչառության սարքին, և նա արհեստական կոմայի մեջ էր հայտնվել։

Նաչալովան 38 տարեկան էր դարձել այս տարվա հունվարին։