«Սվետիկ ջանը» արտասվելու չափ ծիծաղեցրեց «Comedy Բաթլի» ժյուրիին․ տեսանյութ

Հայուհին իր կատակներով փորացավի հասցրեց հանդիսատեսին, իսկ «Պարեր ՏՆՏ-ում» նախագծի մարզիչ Միգելը բառացիորեն ընկավ աթոռից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Նովոկուզնեցկում բնակվող Սվետա Կարապետյանը ֆուրոր արեց ՏՆՏ հեռուստաալիքի «Comedy Բաթլ» շոուում։ Նրա ելույթը «սպանեց» ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։ Սվետան անցավ հաջորդ փուլ, որտեղ կարող է պայքարել գլխավոր մրցանակի՝ 3 միլիոն ռուբլու համար (ավելի քան 46 հազար դոլար)։

«Երբ մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, պետք էր ինչ-որ կերպ ինտեգրվել հասարակությանը։ Հիշում եմ՝ հայրս ինձ ասաց` Սվետիկ ջան, գլխավորը ոչ մի բանից մի վախեցիր։ Ու ես մինչև այս պահը չէի էլ վախենում», - կատակեց աղջիկը։

Փոքրիկ Ռոբերտը երգեց Show Must Go On–ը և «պայթեցրեց» «Ձայնը» շոուի դահլիճը. տեսանյութ

Ժյուրիի անդամների մեկը՝ «Պարեր ՏՆՏ-ում» նախագծի մարզիչ, պարող Միգելը, քահ-քահ ծիծաղեց և ասաց, որ դա շատ նման է իր կյանքին։

«Ծնողներս ինձ պարի տարան, բայց խնդիրն այն է, որ․․․», - Սվետան չհասցրեց ավարտել խոսքը, որովհետև խանգարեց Միգելի ծիծաղը։

«Խնդիրն այն է, որ դա ռուսական ժողովրդական պար էր», - կատակն ավարտեց Սվետան։

Այդ խոսքերից հետո դահլիճը թնդաց ծիծաղից։ Աղջիկը բոլորին զվարճացրեց ռուսական գլխազարդով լուսանկարով։