ՌԱԴԻՈ

Սանոսյան. «Փաշինյանի հանձնարարությամբ զբաղվում են «Սևանի» հողերի վարձակալության հարցով»

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սևանա լճի շրջակայքի հողերի վարձակալության ուսումնասիրության մասին։
Sputnik
Սանոսյան. «Փաշինյանի հանձնարարությամբ զբաղվում են «Սևանի» հողերի վարձակալության հարցով»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է «Սևան» ազգային պարկի տարածքում վարձակալությամբ տրված հողատարածքների փաստաթղթերի ուսումնասիրությամբ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով`  պետք է հստակեցվի, թե այդ տարածքում գտնվող հողերն ում են տրվել վարձակալության, ինչ հիմունքներով, արդյոք պահպանվել են կնքված պայմանագրի պայմաններն ու շատ այլ հարցեր։

«Հնարավոր է, որ Սևան ազգային պարկի տարածքում լինեն նաև հողակտորներ, որոնք շահագործվում են առանց համապատասխան պայմանագրերի, այդ ամենը նույնպես ուսումնասիրվում է»,- վստահեցրեց մարզպետը։

Նրա խոսքով` մարզում խնդիրներ կան նաև փոքր ՀԷԿ-երի հետ կապված, ինչն ավելի ցայտուն է դառնում ոռոգման սեզոնին։