Փակել են կնոջ բերանը, դանակով հարվածել ամուսնուն. ավազակային հարձակում Արարատի մարզում

Ավազակային հարձակման մեջ կասկածվող տղամարդկանց հայտնաբերել են, պարզվել է, որ նրանցից մեկը տուժողների համագյուղացին է և նրանց տուն ելումուտ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արարատի մարզի Լուսառատ գյուղի տներից մեկում մարտի 15-ի գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Երկու տղամարդ, որոնցից մեկը՝ դանակով զինված, նախ մտել են ավտոտնակ։ Դարպասի դուռը բաց է եղել։

Որդին մորը կացնահարել է պատշգամբում. Տավուշի սարսափելի սպանության մանրամասները

Ավտոտնակում դարանակալելու ժամանակ ձայներ են հանել։ 58-ամյա տանտիկինը ձայների վրա մտել է ավտոտնակ ու վառել լույսը։ Դարանակալած տղամարդիկ հարձակվել են ու փորձել փակել նրա բերանը, որ ձայն չհանի, սակայն կնոջը հաջողվել է բղավել։ Ամուսինը, լսելով կնոջ ձայնը, տնից անմիջապես իջել է ավտոտնակ։

Այստեղ քաշքշուկ է սկսվել հարձակվողների և ամուսինների միջև։ Այդ ընթացքում հարձակվողներից մեկը դանակով հարվածել է 62-ամյա տանտիրոջը, որից հետո փախել են դեպի մեքենան։ Մերսեդեսը կայանված է եղել տնից մի քանի հարյուր մետր հեռու։ Փախչելիս հարձակվողներից մեկը դանակը նետել է փողոց։ Ի դեպ, նրանցից մեկը դիմակով է եղել։

Ամուսինների ձայների վրա տուն են եկել հարևաններն ու տարածքում ապրող բարեկամները, որոնցից մեկն էլ զանգել է ոստիկանություն և շտապօգնություն։

Տղամարդը հոսպիտալացվել է Արտաշատի հիվանդանոցում․ դանակի հարվածը դիպել էր որովայնին։

Դեպքի վայր եկած ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են ավազակային հարձակումը կատարած անձանց։ Արտաշատում ապրող, 34-ամյա Էդգար Եղիազարյանն ու 35-ամյա Արմեն Աբրահամյանը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանություն։

Փակել են կնոջ բերանը, դանակով հարվածել ամուսնուն. ավազակային հարձակում Արարատի մարզում

Ի դեպ, Արմեն Աբրահամյանը տուժողների համագյուղացին է և նրանց տուն ելումուտ է ունեցել, աշխատել է և, հավանաբար, տեղյակ է եղել նրանց ունեցվածքի մասին։

Փակել են կնոջ բերանը, դանակով հարվածել ամուսնուն. ավազակային հարձակում Արարատի մարզում

«Մերսեդեսը», որով փախել են դեպքի վայրից, հենց նրանն է։

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Էդգար Եղիազարյանի մոտից իրավապահները դիմակ են հայտնաբերել։ Ի դեպ, նրանց կողմից թիրախ ընտրված ամուսինները բնակվում են միայնակ։ Երեխաներ ունեն, բայց նրանք արտերկրում են։