ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Արարատի մարզում անհետ կորած 76-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրատարում, որը կոչվում է Հին հուն: Ջրատարի հարևանությամբ ձկնաբուծարաններ ու դաշտեր կան:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր առավոտյան դիակը նկատել են աշխատանքի գնացող գյուղացիներն ու ահազանգել:
Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Ամենայն հավանականությամբ, թոշակառու կինը ընկել է ջրատարն ու խեղդվել:
Միշկո Այվազյան անուն– ազգանունով թոշակառու կինը Սայաթ-Նովա գյուղի բնակիչ էր, ապրում էր ամուսնու և որդու հետ, որն այս պահին արտերկրում է:
Մեր տեղեկություններով՝ կինը հիշողության հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել:
Մարտի 14-ին կնոջ անհետ կորելու մասին ոստիկանության Մասիսի բաժին դիմում էր ներկայացրել նրա ազգականը։