Իրանից փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան

ՊԵԿ–ը կանխել է մաքսանենգության հերթական դեպքը։ Թմրանյութ պարունակող դեղահաբերը պահված են եղել թերմոսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ պարունակող դեղահաբեր տեղափոխել Հայաստան: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանցի է վնասազերծվել. ՊՆ խոսնակ

Պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Մեղրիի բաժանմունքի և Մեղրիի մաքսակետի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, մնացածը խառնված են եղել այլ դեղահաբերի հետ:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Իրանի քաղաքացին կալանավորվել է։

Մարտի 14-ին հայտնաբերվել և բերման էր ենթարկվել նաև դեպքի հետ առնչություն ունեցող` Իրանի մեկ այլ քաղաքացի` Մ.Է.-ն, որը նույն օրը ձերբակալվել է: