Ի՞նչ վիճակում է Յուլյա Նաչալովան. միայն ծնողներին են թույլ տալիս նրա հիվանդասենյակ մտնել

Ծնողներն ու նրա ներկայացուցիչն առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն տալիս երգչուհու առողջական վիճակի մասին։ Հարազատներից բացի, ոչ մեկին թույլ չեն տալիս մտնել հիվանդասենյակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Երգչուհի Յուլյա Նաչալովայի ոտքը վիրահատել են։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Երգչուհին դեռևս կոմայի մեջ է։

Star Hit-ի տվյալներով՝ վիրահատությունից հետո Նաչալովայի մոտ արյունահոսություն է սկսվել, իսկ հիմա հնարավոր փտախտի պատճառով նրան կարող է անդամահատում սպառնալ։

«Նա ուշքի չի գալիս, քնի վիճակում է, որից առայժմ նրան չեն հանում։ Յուլյայի մոտ ծնողներն են լինում, ուրիշ ոչ մեկին չեն թողնում», - լրագրողներին են ասել բժիշկները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ այլ վիրահատական միջամտություններ չեն նախատեսվում, քանի որ բարդությունների վտանգ կա, մասնավորապես, նրա մոտ կարող է առաջանալ թոքերի այտուց։ Երգչուհու ծնողները և նրա ներկայացուցիչն առայժմ չեն մեկնաբանել Յուլյայի առողջական վիճակը։

Երգչուհին հայտնվել է հիվանդանոցում մարտի 8-ին թարախային բորբոքման կասկածով, նա վնասել էր ոտքը։ Հիվանդանոցում նրա վիճակը կտրուկ վատացել է։

Երգչուհուն միացրել են թոքերի արհեստական շնչառության սարքին, և այժմ նա արհեստական կոմայի մեջ է։