Հովհանավանքի գողության մանրամասները. մոմերի դարակում չնչին գումար է եղել

Գողության հետևանքով եկեղեցին շատ չի վնասվել. միայն արտաքին հատվածի ճաղավանդակն է կոտրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հովհանավանք համալիրը գողության հետևանքով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս չի կրել։ Նշենք, որ եկեղեցուց տարել էին գանձանակը, ինչպես նաև մոմերի դարակում գտնվող գումարը, սակայն մոմերի դարակում չնչին գումար է եղել։

Թեև անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ հեռացրել էին եկեղեցու պատուհանի ճաղավանդակը և մտել եկեղեցի, սակայն մեր տեղեկություններով` եկեղեցին, մեծ հաշվով, շատ չի վնասվել։ Միայն արտաքին հատվածի ճաղավանդակն է կոտրվել։

Հիշեցնենք` Օհանավան գյուղում գտնվող Հովհանավանք համալիրից գողություն է կատարվել մարտի 11-ին, ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում։ Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի ճաղավանդակը և մտել եկեղեցի։