Հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարել Ստեփանակերտում. տեսանյութ

Տեսահոլովակում նկարահանվել է մոդել Մարիամ Դավթյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայտնի հնդիկ երգիչ Կարան Ռանդհավան տեսահոլովակ է նկարահանել #Ստեփանակերտում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Բաբայանը։

«Արդեն իսկ կան միլիոնավոր դիտումներ: Կեցցե՛ հայ-հնդկական և Արցախ–Հնդկաստան բարեկամությունը»,– նշել է նա:

Տեսանյութին կից գրված անուններում նշված է, որ տեսահոլովակի հերոսուհին մոդել Մարիամ Դավթյանն է։