Հայաստանի գյուղերից մեկին անակնկալ իրադարձություն է սպասում. Փաշինյանը հյուր է գնում

Վարչապետը գնում է գյուղ; Այցը հայտարարված չէ, ոչ ոք չգիտի, թե որ գյուղ է գնում երկրի ղեկավարը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է իրականացնում հայաստանյան գյուղերից մեկը։ Թե որը, վարչապետը չի ցանկանում նախապես հայտարարել։

Չհայտարարված, անակնկալ այցի մասին վարչապետը քիչ առաջ հայտարարեց իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով։

«Որոշել եմ այսպիսի մի էքսպերիմենտ անել և այսօր, առանց նախապես հայտարարելու, առանց որևէ մեկին տեղեկացնելու, որոշել եմ մեկնել Հայաստանի մարզերից մեկի գյուղերից մեկը։ Թե որ գյուղն եմ գնալու, ոչ ոք չի իմացել, անգամ մարզպետին տեղյակ չեմ պահել։ Նպատակը այն է, որ տեղում ծանոթանամ, շփվեմ մարդկանց հետ, առանց նախապես կազմակերպված միջոցառումների և ուղղակի անմիջական տեսնեմ, թե ինչպես են ապրում, ինչ պրոբլեմներ ունեն, ինչ տրամադրություն ունեն, ինչ խնդիրներ կան, որ կառավարությունը պետք է լուծի»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե այցը նպատակին ծառայի, նման այցեր հետագայում կիրականացնի նաև Հայաստանի այլ գյուղեր։

«Կենդանի շփումն ամենակարևորն է»,- նշեց վարչապետը` հույս հայտնելով, որ այցը նպատակին կծառայի։