«Արթուր արքա» Դալալոյանը հաղթեց բազմամարտի Աշխարհի գավաթում

Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հաղթել է Գերմանիայում Աշխարհի գավաթի փուլում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հաղթել է գերմանական Շտուտգարտում անցկացված բազմամարտի Աշխարհի գավաթի փուլում։ Հինգ վարժությունների արդյունքում Դալալոյանը ցույց է տվել 84,497 միավոր արդյունք։ Երկրորդ տեղը զբաղեցրել է չինացի Վեյ Սունը (83,465), լավագույնների եռյակը եզրափակել է ուկրաինացի Պյոտր Պախնյուկը (83,331)։

Գերմանական մամուլն Արթուրին անվանել է «Արթուր արքա»՝ König Artur։ Գերմանիայի ԶԼՄ-ները հիացմունքով նշել են, որ մարմնամարզիկի ելույթները լավագույնն են եղել աշխարհի առաջնությունում։

22-ամյա Դալալոյանն առաջին ռուսաստանցի մարմնամարզիկն է, որը 21-րդ դարում դարձել է սպորտային մարմնամարզության բացարձակ չեմպիոն։

Նրան հաջողվել է նվաճել երկու ոսկե մեդալ աշխարհի առաջնություններից մեկի անհատական մրցումներում։

Անհատական բազմամարտում հաղթանակը Ռուսաստանի հավաքականի համար առաջինն էր 1999թ-ից ի վեր։