Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. վարորդը մահացել է իր ծննդյան օրը

3 վիրավորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 14-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի 77-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 AX 758 համարանիշի և «Օպել Աստրա» մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3–ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Օպելներից մեկի վարորդն էր, ում ծննդյան օրն էր երեկ: