Թունավորում գազի թերի այրման պատճառով. ընտանիքը հոսպիտալացվել է

Ամեն ինչ կարող էր ավելի ողբերգական ավարտ ունենար, եթե ժամանակին չզգային, որ շնչելը դժվարանում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտ — Sputnik. Այսօր Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող մի տղամարդ, կին և անչափահաս աղջիկ:

Որդին մորը կացնահարել է պատշգամբում. Տավուշի սարսափելի սպանության մանրամասները

Մեր տեղեկություններով, բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նրանք թունավորվել են: Հետագայում հայտնի է դարձել, որ թունավորման պատճառը տան գազի վառարանի ոչ լիարժեք այրումն է եղել:

Բարեբախտաբար, նրանք շուտ են գլխի ընկել, որ տան օդը թունավորվում է, շնչելն էլ՝ դժվարանում: Մեր տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են: