Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը Երևանին իրավունք չի տալիս Ստեփանակերտի անունից խոսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Երևանն ու Ստեփանակերտը ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ մոտեցումների են քննարկում։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով Արցախի արտգործնախարար Մասիսի Մայիլյանի դիրքորոշումը։

Ավելի վաղ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ժամանակն է ղարաբաղյան կարգավորման շրջանակում հրաժարվել հնացած սկզբունքներից։

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Ալիև հանդիպման հարցը

«Մամիս Մայիսլյանն արտահայտվել է որպես Արցախի արտգործնախարար։ Մենք մշտապես աշխատվում ենք Արցախի իշխանության հետ։ Կարծիքներ, մոտեցումներ, դիրքորոշումներ ենք փոխանակում», –պարզաբանեց Մնացականյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը չի հրաժարվում իր դերից բանակցային գործընթացում ու շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխիքը։

«Մենք կարող ենք մոտեցումներ ունենալ, որոնք մեր արցախցի գործընկերների հետ կարող են քննարկումների ու բանակցությունների առարկա դառնան։ Դա լրիվ նորմալ երևույթ է», – ասաց ՀՀ արտգործնախարարը։

Նա նշեց, որ Արցախում կա ինստիտուցիոնալ սխեմա, որը կոչված է արտահայտել ժողովրդի կամքը։

«Նրանք (Արցախը – խմբ.) արտահայտում են իրենց ընտրողների կամքը։ Այդ մարդիկ Հայաստանի վարչապետին չեն ընտրել, – ասաց Մնացականյանը։

Նախախարն ավելացրեց, որ Անվտանգության խորհրդների համատեղ նիստի անցկացումը Երևանին իրավունք չի տալիս խոսել Ստեփանակերտի անունից։ Արցախի իշխանության հետ համագործակցության տարբեր ձևաչափեր կան, ու դրանք կօգտագործվեն։

Հիշեցնենք` մարտի 12–ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական թեման եղել է բանակցային գործընթացի ներկա իրավիճակը գնահատելը, ինչպես նաև համակարգված գործողությունների պլան մշակելը։