Արտակ Դավթյանն այցելել է Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորին

Աջ ոտնաթաթից զրկված հայ սակրավորը դեռ հիվանդանոցում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացրել են. նա կտեղափոխվի Հայաստան

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Պատահարի պատճառ էր դարձել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել էր։

Դավթյանը աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։

Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։