ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը տեսանկարել է դստերը` Օլիմպիային, հրապարակել տեսանյութը և կյանքի մասին հուզիչ գրառում արել։
«Հայր դառնալը նշանակում էր, որ ես որոշ բաներ դստերս ջինջ աչքերով վերապրելու հնարավորություն եմ ստացել։ Նույնիսկ հասարակ համով ու թարմ միրգը երջանիկ պարի առիթ է։ Ես նորից սովորում եմ, թե ինչ է ինքդ քեզ հետ ուրախանալը։ Երախտագիտության և մտորումների նույնիսկ փոքրիկ պահերը երկար ճանապարհ են անցնում։ #DadThings», – գրել է Օհանյանը։
Տեսագրության մեջ Ալեքսիսի և թենիսի բազմակի չեմպիոն Սերենա Ուիլյամսի դուստրը պարում և բանան է ուտում։
Զույգի երկրպագուները գնահատել են տեսագրությունն ու մի քանի ժամվա ընթացքում դիտել ավելի քան 75 հազար անգամ։ Օգտատերերը բազմաթիվ «հայրական խորհուրդներ» են տվել։ Ոմանք հորդորել են դստեր հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել, մյուսները խորհուրդ են տվել հաճախ գրկել ու համբուրել փոքրիկին, քանի դեռ նա չի սովորել հակառակվել։
Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։