ՌԱԴԻՈ

Հարությունով․ «Մոնթե Մելքոնյանի վարժարանի տեղափոխման հարցը քաղաքական է»

Մոնթե Մելքոնյանի վարժարանի շուրջ ծավալվող իրադարձությունները ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում որակեց որպես չափազանց քաղաքականացված:
Sputnik
Հարությունով․ «Մոնթե Մելքոնյանի վարժարանի տեղափոխման հարցը քաղաքական է»

«Վերին աստիճանի քաղաքական հարց է. այն տեղեկատվական էֆեկտը, որ մենք տեսնում ենք քաղաքական է, քանի որ մեկնաբանվում  է որոշակի մարդկանց  և լրատվամիջոցների կողմից, որոշակի տեղեկատվական ուղեգծի շրջանակում։ Խնդիրը նրանում է, որ  նոր իշխանությունները  հայրենասեր չեն, հակաբանակային են, հակազինվորական են. այսպիսի տրամադրություն կա, և այս համատեքստում է հարցը մեկնաբանվում»,- ասաց Հարությունովը:

Ըստ ռազմական փորձագետի` այս պատմության մեջ հակառակորդ կողմը նախկին իշխանության տեսքով է և սա տեղեկատվական պատերազմի մի մաս է:

«Չի խոսվում գույքի լուծարման մասին , այլ տեղափոխման: Այդ տարածքը վարժարանի հետ կապ չի ունեցել ի սկզբանե: Սակայն օբյեկտիվ տեղեկություն կամ վերլուծություն չկա այս մասին. կա ընդամենը երկու կողմ, որոնք իրար հակասում են»,-նշեց  Հարությունովը:

Ինչ վերաբերում է Մելքոնյանի վարժարանի տարածքի ճոխության հարցին, ռազմական փորձագետը ասում է, որ չկան հստակ միջազգային չափանիշներ, թե ինչպիսի պայմաններ են պետք զինվորական կրթելու համար: