Մերձմոսկովյան շրջանում գնդակահարված Գևորգ Թումանյանը ՀՀ քաղաքացի էր. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է Միտիշչիում գնդակահարված գործարարի ինքնությունն ու քաղաքացիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Մերձմոսկովյան շրջանում զոհված գործարար Գևորգ Թումանյանը ՀՀ քաղաքացի էր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ–ից։

50-ամյա գործարարին գնդակահարել են Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում մարտի 14-ի երեկոյան։ Մարդասպանը սպասում էր իր զոհին Բորիսովկա փողոցում, շքամուտքի մոտ: Նա կրակ է բացել Թումանյանին տեսնելուն պես։

Ստացված վնասվածքներից Թումանյանը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերել են շքամուտքի մոտ կայանած երկու ավտոմեքենաների արանքում։ Հայը անհատ ձեռներեց էր, զբաղվում էր առևտրով։