ԵՊՀ պրոռեկտորն ազատվել է աշխատանքից. պատճառը հայտնի է

Գևորգյանը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 2008-ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել է պաշտոնից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին- Տերյանը։

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի սկանդալային նիստն ավարտվեց. Սիմոնյանը մնում է իր պաշտոնում

Նա տեղեկացրեց նաև, որ Գևորգյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։ Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122–րդ հոդվածում նշված է, որ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատողը հեռացվում է երեք դեպքում.

«1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս,

2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք,

3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը։

Ի դեպ, Գևորգյանը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնում էր 2008-ից։