Դուբայում ներկայացրել են աշխարհի ամենաթանկ օծանելիքը. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ստեղծվել աշխարհի ամենաթանկ օծանելիքի սրվակը։
Sputnik

Դուբայում ներկայացված օծանելիքի գինը մոտ 1.3 միլիոն դոլար է։

Սրվակը, որի մեջ 3 լիտր օծանելիք է տեղավորվում, պատրաստված է վենետիկյան ապակուց, ոսկուց և արծաթից, զարդարված է 3571 ադամանդով, մարգարտով և տոպազով։ Սրվակը ձեռքի աշխատանք է։

Օծանելիքը կոչվում է «Shumukh» (արաբերենից թարգմանությամբ «ամենաբարձին արժանի»)։

Թանկարժեք օծանելիքն արդեն համաշխարհային երկու ռեկորդ է գրանցել` ադամանդների թվով (ավելի քան 3.5 հազար քար) և hեռվից կառավարվող ամենաբարձր սփրեյով։