Ադրբեջանական զինուժը երկար դադարից հետո նորից ականանետներով կրակել է Արցախի դիրքերի վրա

Վերջին ամիսներին իրավիճակն Արցախում համեմատաբար հանգիստ էր, ինչը մեծ մասամբ բացատրվում էր Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի պայմանավորվածություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ադրբեջանական ԶՈւ–ն 60 մմ տրամաչափով ականանետներ է կիրառել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունն այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան

«Հրաձգությունն իրականացվել է մարտի 13–ին կես ժամվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ հայկական դիրքերի ուղղությամբ 9 արկ է արձակվել։ Հայկական կողմը կորուստներ չունի», – ասաց Հասրաթյանը։

Վերջին անգամ Ադրբեջանը ականանետ էր կիրառել հունվարի 2018–ին։

Նշենք, որ իրավիճակը առաջնագծում վերջին ամիսներին համեմատաբար հանգիստ էր, ինչը մեծ մասամբ բացատրվում էր 2018 թվականին Դուշանբեում  Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի պայմանավորվածություններով։