ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Քիչ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել մայրաքաղաքում։
Սեբաստիայի փողոցում' Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ իրար են բախվել BMW և Մերսեդես մակնիշի ավտոմեքենաներ։
Մերսեդեսը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել մայթին՝ ընթացքում տապալելով լուսացույցի սյունը։ BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը։
Մեր տեղեկություններով վարորդները սթափ են եղել։ Տեղում երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանները, քանի որ լուսացույցը չի գործում։