Վերոնիկա Բաշարաթյանը Fashion շոու է կազմակերպել Մոսկվայում ՀՀ դեսպանատանը

Դիզայներին ոգեշնչել է Հայաստանը, և նա ստեղծել է իր «areV» հավաքածուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայկական արմատներով դիզայներ, «Basharatyan V» ապրանքանիշի հիմնադիր Վերոնիկա Բաշարաթյանը փակ ցուցադրություն է կազմակերպել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը։

«Յուրաքանչյուր հավաքածուի համար դիզայների ոգեշնչման աղբյուր է հանդիսանում ճանապարհորդությունը դեպի աշխարհի նոր վայրեր։ Աշուն/Ձմեռ 2019-2020 նոր հավաքածուի նշանակման վայր է դարձել Հայաստանը», – գրված է հաղորդագրության մեջ։

Նոր հավաքածուն կոչվում է «areV»։

Բաշարաթյանը հաղորդակցվել է իր արմատների և ոգեշնչվել լեռների ու երկրի ավանդույթների անհավանական գեղեցկությամբ` վայելելով ջերմությունն ու հայ ժողովրդի հյուրընկալությունը, զարմանալի մշակույթը։ Դիզայները Հայաստանից ստացած իր տպավորություններն արտացոլել է ինքնատիպ պրինտերի միջոցով։

Ի դեպ, Վերոնիկան ծնվել է Մոսկվայում և ՄՊՀ–ում ու London College of Fashion–ում ուսումն ավարտելուց հետո 2010 թվականին Լոնդոնում ստեղծել է «Basharatyan V» հագուստի ապրանքանիշը։

Այս ապրանքանիշի ցուցադրությունները պարբերաբար անցկացվում են Միլանի նորաձևության շաբաթվա և Լոնդոնում Fashion Week–ի շրջանակում։ Այսօր «Basharatyan V» ապրանքանիշի ստեղծած հագուստ կարելի է տեսնել Ջեսի Ջեյի, Նիկոլ Շերզինգերի, Բարբարա Սթրեյզանդի, Օռնելա Մուտիի հագին։

Նշենք, որ Վերոնիկա Բաշարաթյանը ՄՊՀ–ի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի ուսումնական մասի գծով դեկանի նախկին տեղակալ Միխայիլ Բաշարաթյանի դուստրն է։