Օպերայի տարածքից ոստիկանություն տեղափոխված 19 քաղաքացիներն էլ ազատ են արձակվել

Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Օպերայի հարակից տարածքից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա իրականացնող 19 անձ է տեղափոխվել ոստիկանություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության բաժնից։

Բախում Երևանի կենտրոնում. ոստիկանը հոսպիտալացվել է, տուժել է Նաիրա Զոհրաբյանը

Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին նաև, որ այս պահի դրությամբ բոլոր 19` ոստիկանություն տեղափոխված քաղաքացիներն էլ ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցներն այսօր բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։