Նոր խոսք գիտության մեջ. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել

Ռուսաստանում առաջին անգամ կնոջ վերարտադրողական հնարավորության վերականգմանն ուղղված վիրահատություն է անցկացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել։

Հայ բժիշկներից մեկը Սիրիայում ընդգրկվել է ականազերծում կատարող սակրավորների խմբում

Բժշկական միջամտության նպատակն է եղել վերականգնել 36–ամյա կնոջ վերարտադրողական ներուժը։ Կինը ձվարանների վաղաժամ անբավարարություն  է ունեցել։

Ակադեմիկոս Ադամյանը Ն.Ի. Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքների գծով փոխտնօրենն է։

Կենտրոնի կայքում տեղեկացնում են, որ Ռուսաստանում առաջին անգամ է նման վիրահատություն անցկացվել։

Նոր խոսք գիտության մեջ. Լեյլա Ադամյանը Ռուսաստանում եզակի վիրահատություն է անցկացրել

Վիրահատական միջամտությունը կատարվել է  ճապոնական պրոտոկոլի մոդեռնիզացված տարբերակով, որի ընթացքում կատարվել է ձվարանի կեղևային շերտի բիոպսիա, իսկ դրան  հաջորդել է նրա հետագա մասնատումը և լապարասկոպիկ եղանակով ռեիմպլանտացիան ձվարանի հյուսվացքում։

Իսկական հայ լեդի․ ինչպե՞ս Կարինե Ղուկասյանը գտավ իր յոգուրտների բաղադրատոմսը

Ձվարանների գործառույթին այս բարդ վիրաբուժական միջամտությունը ներկայացվել է 2010 թվականին։ Այն ներկայացրել են մի խումբ ճապոնացի մասնագետներ` պրոֆեսոր Կազուխիրո Կավամուրայի գլխավորությամբ։ Հետագայում այն հավանության է արժանացել ու փորձարկվել է աշխարհի 5 երկրներում (Իսպանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Մեքսիկայում ու Ճապոնիայում)։

Նման վիրահատության անցկացումը թույլ է տալիս ձվարանների վաղաժամկետ անբավարարություն ունեցող 40-45-ամյա կանանց գենետիկորեն իրենց երեխաներին ունենալ։ Մինչև հիմա ձվարանների գործառույթի բացակայության դեպքում հղիանալու միակ միջոցը դոնորային ձվաբջիջների կիրառմամբ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցն էր։ Պացիենտները հաճախ հրաժարվում էին դրանից։