ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Խաշիմ Տաչին, որի ամենօրյա կյանքի մասին տեսանյութ են ցուցադրել տեղական հեռուստատեսությամբ, գաղտնազերծել է իր աշխատանքային համակարգչի գաղտնաբառը։
Կադրերից մեկում Տաչին լուրջ դեմքով իր աշխատասենյակում հավաքում է համակարգչի գաղտնաբառը։ Նա միմյանց կողք գտնվող կոճակներն է հերթականությամբ սեղմում։
Այսպիսով` Կոսովոյի ղեկավարի գաղտնաբառը կարող է լինել «123456» կամ «QWERTY»։
Կա՛մ համակարգչի վրա բացարձակապես ոչ մի կարևոր տեղեկություն չկա, կա՛մ Տաչին շատ անփույթ մարդ է։ Ընդհանուր առմամբ նիշերի նման համադրությունը գաղտնաբառերում փորձագետների մոտ վաղուց մտահոգություն է առաջացնում։ Տարօրինակ է, որ պետական մակարդակով դրա մասին չգիտեն։
Ամբողջ աշխարհում ծաղրում են Կոսովոյի առաջնորդի համակարգչի գաղտնաբառն ու նրա ընտրած անվտանգությունը։
Խաշիմ Տաչիի գաղտնաբառի մասին ռեպորտաժից հետո լուրը թերթերում էլ է հայտնվել։ Դրացից մեկը հրապարակել է լուսանկարն ու մեկնաբանել է. «Պարզվեց, որ կեղծ պետության նախագահը հիմար է»։