Գեղարքունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է Գավառ քաղաքում ու Գեղարքունիք գյուղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Այսօր` մարտի 14-ի առավոտյան, 09:51-ին երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մոտ։

Արտառոց դեպք Արագածոտնում. Հովհանավանքից գողացել են ամբողջ գումարն ու գանձանակը

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք գրանցվել են 2.2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը Գեղարքունիք գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ: