ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Գազատարի պայթյունը տեղի է ունեցել Իրանի հարավ–արևմուտքում։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է Fars–ը։
Նշվում է, որ, վերջին տվյալներով, միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 6-ը վնասվածք ստացել։
Խուզեստան նահանգի շտապօգնության կենտրոնի ղեկավար Շահյար Միրհաշթին հայտնել է, որ պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը Ահվազ–Բանդար Մահշահր մայրուղու վրա։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։