Մահվան ելքով ՃՏՊ Գեղարքունիքում. իրար են բախվել երկու Opel

Երկու ուղևոր տեղափոխվել է Գավառի հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ մահվան ելքով ճանապարհային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Լճափ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել Opel մակնիշի երկու մեքենա։

Ցավոք՝ վարորդներից մեկը մահացել է, իսկ մյուս մեքենայի վարորդը, իր երկու ուղևորների հետ, տեղափոխվել է Գավառի հիվանդանոց։